a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արցախի ոգին» խորագրով ցուցահանդես ԱՄՆ-ում

Exhibition_Artsakh

Ֆրեզնոյի Հայկական թանգարանի նախաձեռնությամբ,  Սեպտեմբեր 2ին կբացվի «Արցախի ոգին» խորագրով ցուցահանդես, որը կնվիրվի Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:

Ցուցահանդեսը կներկայացնի  դարերի ընթացքում Արցախի ժողովրդի մղած ազատագրական պայքարը, որ շարունակվում է մինչ այսօր։

Շուրջ 20 ցուցատախտակների վրա քարտեզների և լուսանկարների միջոցով կներկայացվի Արցախի 2500 տարվա պատմությունը։

Հատուկ տեղ է տրամադրվելու Մեսրոպ Մաշտոցի հիմնած Ամարասի վանքի դպրոցին, Արցախի գորգագործությանն ու գինեգործությանը, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի համար տարած պայքարին։

Ցուցահանդեսի համադրողներն են Ռուբիկ Քոչարյանը և Արև Պետրոսյանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0