a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախում տեղի է ունեցել լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի լուսանկարների ցուցահանդեսը

11868845_1011188935558868_1427610392_n

Օրերս Ստեփանակերտի պատկերասրահում կայացավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի լուսանկարների ցուցահանդեսը:

«Ապառաժ» լրատվականի տեղեկացմամբ ցուցահանդեսին ներկա էին  ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ  Արցախի ԿԿ անդամ, ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը,  ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, նույն խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Գաբրիել Փանոսյանի նախապապը, ինչպես ինքն է նշում, Արցախից է տեղափոխվել Մուսալեռ, այնուհետև Ցեղասպանության հետևանքով հայտնվել Լիբանանում: Լուսանկարչի խոսքերով, ի տարբերություն ԼՂՀ-ում և Հայաստանում կայացած իր մյուս ցուցահանդեսների աշխատանքների, այս աշխատանքներն ամեն ոք կարող է անվանել ըստ ցանկության և ըստ  երևակայության:

«Ամեն մարդ տարբեր բաներ է տեսնում միևնույն նկարի մեջ. այս լուսանկարների յուրահատկությունն էլ հենց դա է»,- ասում է լուսանկարիչը:

Ցուցահանդեսի ընթացքում  այցելուներին հնարավորություն  է ընդձեռնվել լուսանկարներին անուններ տալ և տեղադրել հատուկ պատրաստված ծրարների մեջ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0