a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է Արման Համբարձումյանի «Առասպելներ» խորագրով անհատական ցուցահանդեսը

բարձր արվեստ

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է երիտասարդ քանդակագործ և նկարիչ Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև դեկտեմբերի 17-ը:
«Առասպելներ»  խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 20 քանդակներ և գրաֆիկական աշխատանքներ:

Ստեղծագործական ուղիների որոնումների ճանապարհին Արման Համբարձումյանին հաջողվել է գտնել սեփական մտահղացումներն ու զգացողություններն արտահայող ինքնատիպ լեզու և դրսևորվել որպես անհատական ձեռագիր ունեցող ստեղծագործող:

Հիշեցնենք, որ 2015 թվականին կազմակերպվել է ևս երկու ցուցահանդես Կոմիտաս թանգարան-ինստիտուտում՝ ապրիլի 10-ից մայիսի 23-ը և սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 24-ը: Առաջին՝ «Ծաղկած ծիրանի» խորագրով ցուցահանդեսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ներկայացնում էր Լևոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի, Սարգիս Մուրադյանի, Վարուժան Վարդանյանի, Ֆելիքս Եղիազարյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Զոհրաբ Միրզոյանի, Խաչիկ Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի, Վարդիթեր Կարապետյանի, Ներսես Մելիքյանի, Էդուարդ Արծրունյանի, Գայանե Խաչատուրյանի, Արա Հայթայանի, Վլադիմիր Պետրոսյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Աշոտ Հովհաննիսյանի ստեղծագործությունները:

Երկրորդ՝ «Մոդեռնից՝ պոստմոդեռն» խորագրով ցուցահանդեսում ներկայացվել են Սալվադոր Դալիի, Երվանդ Քոչարի, Լևոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի, Արա Ալեքյանի, Համլետ Հովսեփյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Ներսես Մելիքյանի, Նարեկ Ավետիսյանի, Մերի Մունի, Գարիկ Կարապետյանի, Արման Համբարձումյանի, Հարություն Զուլումյանի, Նարինե Զոլյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության և ««Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնների նախաձեռնությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0