a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բուլղարիայում բացվել է Բեդիկ Բեդրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Bedikyan

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում բացվել է բուլղարահայ անվանի գեղանկարիչ Բեդիկ Բեդրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Անց կազմակերպվել է Վառնայի  «Արարատ» կազմակերպության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի շուրջ հարյուր աշխատանք, այդ թվում՝ հայկական բնաշխարհն ուհայկական ուրվագծեր պարունակող գործեր, որոնք հեղինակը ստեղծել է Հայաստան կատարած այցելության արդյունքում:

Ցուցադրության պաշտոնական բացման առիթով Բուլղարիայի վարչապետ Բոյկո ‪‎Բորիսով‬ի հղած ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ «Բեդիկ Բեդրոսյանի ստեղծագործությունները Բուլղարիայի ժամանակակից արվեստի և մշակույթի կարևորագույն մասն են կազմում»:

Հավելենք միայն, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 14-ը:

Գեղանկարիչ Բեդիկ Բեդիկյանը ծնվել է 1912թ. Դանուբի ափամերձ Սելիստրա քաղաքում, որն այն ժամանակ Ռումինիայի կազմում էր: Նախնական կրթությունը ստացել է Բուխարեստում: Երիտասարդ տարիներից մինչև կյանքի վերջին օրերն ապրել և ստեղծագործել է Բուլղարիայի ծովափնյա Վառնա քաղաքում, որտեղ այսօր գտնվում են նրա 800-ից ավելի նկարները: Բեդիկ Բեդիկյանն իր արվեստում համակցել է ռումինական, բուլղարական և հայկական ուղղությունները` դրանով իսկ դառնալով ուրույն և ինքնատիպ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0