a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գյումրիում կայացավ Վալեր Նազարեթյանի՝ մարդու ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքների ցուցահանդեսը

IMG_4183

Գյումրեցի Վալեր Նազարեթյանն ափի մեջ տեղավորովող երաժշտական գործիքներ է ստեղծում: Թվով 6 երաժշտական գործիք՝ դուդուկ, ակկորդեոն, դաշնամուր, հարվածային գործիքներ, սինթեզատոր և կիթառ նոյեմբերի 18-ին ներկայացվեցին Գյումրու Շիրազի տուն-թանգարանում: Փոքրիկ գործիքների 28-ամյա հեղինակը վստահ է՝ շնորհն իր աստվածային է: Փոքր տարիքից սիրելով այս աշխատանքը՝ իր գրեթե բոլոր խաղալիքները պատրաստել է անձամբ ու հիմնականում թղթից: Ավելին՝ նա ունի պատրաստած նաև Գյումրու քաղաքապետարանի, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնի շենքի մանրակերտները:

Ցուցահանդեսին ցուցադրված նմուշներով կարելի է է նվագել, լարերը, ստեղները բոլորը պատրաստված է բնականի մոտ, իսկ գործիքներն էլ պատրաստված թղթից: Հավելենք միայն, որ ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0