a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

Yerevan_exhibition

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով «Հայ Արտ» մշակութային կենտրոնում լուսանկարիչների միջազգային օրվա առիթով բացվել է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ցուցադրությանը ներկայացվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի, նաև խորհրդային շրջանի հայազգի անվանի լուսանկարիչների շուրջ 70 աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
«Երևան քաղաքապետարանն արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի ամառային առօրյան փորձում է ոչ միայն հետաքրքիր ու բովանդակալից, այլև առավել մշակութային դարձնել: Ցուցադրությունում ներկայացված հին երևանյան լուսանկարներից յուրաքանչյուրը մեկ ակնթարթում հավերժացած պահի պատմություն է, որոնք, վստահ եմ, կհետաքրքրեն մեր համաքաղաքացիներին ու Երևանի հյուրերին»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսում տեղ են գտել հայ ժամանակակից լուսանկարչության հիմնադիրներ Հովհաննես և Գեղամ Թարիվերդյանցների, Մարտիրոս Դադյանցի, Հովհաննես Քյուրքչյանցի, ինչպես նաև Դմիտրի Երմակովի և այլոց լուսանկարները:
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 19-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0