a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Զվարթնոց»-ում կբացվի «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսը

Exhibition

Ս. թ. սեպտեմբերի 21-ին`«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել XIX դարի վերջի և XX դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատրվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարների և չափագրությունների միջոցով կցուցադրվի Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ Երևանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող իրերով ներկայացվելու է տվյալ ժամանակաշրջանի խոհանոց և ննջասենյակ, հավաքվելու է միջին դասի քաղաքային բնակարանի ինտերյեր: Ներկայացվելու է նաև նյութական ու հոգևոր մշակույթը` թատրոնը, դպրոցը և երաժշտությունը` պաստառների ու այլ իրերի միջոցով: Ցուցադրությունը սկսվելու է Հայաստանի հնագույն քաղաքներից մեկի` Ալեքսանդրապոլի հատակագծի ներկայացմամբ:

Նշենք, որ ցուցահանդեսն իրականացվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0