a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է բացվել

Ankara-exhibit

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես է բացվել: Այդ մասին տեղեկացնում է  ermenihaber.am-ը՝ հղում կատարելով  թուրքական «Memurler.net» լրատվական կայքին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական Սեզգին Թանրըքուլուի, ԺՀԿ-ի Քոնյայի պատգամավոր Աթիլլա Քարթի, պրոֆեսոր Բասքըն Օրանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայի մասնակցությամբ: Նշվում է նաև, որ Չանքայայի ՏԻՄ մարմինների կողմից կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը: Հատկանշական է, որ ցուցահանդեսը հարուցել է Թուրքիայի մի շարք քաղաքական և ոչ քաղաքական շրջանակների զայրույթն ու բողոքը:

– Ամոթ Չանքայայի իշխանություններին: Հայ լուսանկարչի աշխատանքներով հայոց ջարդերի ցուցահանդես է բացվել: Անկեղծ ասած՝ քեզանից չէի սպասում, Ալփեր Թաշդելեն,- Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն այսպիսի մեկնաբանություն է արել իր  Twitter-յան էջում:

Ցուցահահդնեսը կրել է  «Վկայություններ մի հայ ընտանիքի կորած անցյալի մասին» խորագրիրը, որին  ներկայացվել  են հայ լուսանկարիչներ Ցոլակ և ԱրամԴիլդիլյան եղբայրների աշխատանքները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0