a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
07/09/2015

Լեհաստանի Գդանսկ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

gdansk3

Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի կենտրոնական փողոցում պաշտոնապես բացվեց «Հայոց ցեղասպանությունը համաշխարհայինմամուլի էջերում» թեմատիկ բացօթյա ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարարծած տեղեկատվությունից: Այդ ցուցահանդեսին նյութեր է  տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, իսկ կազմակերպիչներն էին Գդանսկի քաղաքապետարանը, Գդանսկի պատմության թանգարանը, Լեհ-հայկական հիմնադրամը և Գդանսկի հայ համայնքը: Ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո:

Ցուցադրության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել  Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչը, Լեհ-հայկական հիմնադրամի, Գդանսկի հայ համայնքի, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և հյուրեր:

Հավելենք միայն, որ ցուցահանդեսը, որը ապրիլ ամսին էլ կազմակերպվել էր Վարշավայում,  կշարունակվի մինչև 2015 թվականի սեպտեմբերի 26-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0