a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լեհաստանում տեղի է ունեցել «Ծաղիկների ջրվեժ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Flowers-Pol

Լեհական Լենչիցայի մշակույթի տան հանդիսասրահում օրեր առաջ  բացվել է այդ երկրում  բնակվող հայ գեղանկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով հերթական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լենչիցայի քաղաքապետ Քշիշտոֆ Լիպինսկին, մտավորականներ, քաղաքի բնակիչներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ: Այդ մասին տեղեկանում ենք Արտքաին գործերի նախարարության տարածած տեղեկատվությունից:

Միջոցառմանը մասնակցած հայ դեսպանի խոսքով, Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով ցուցահանդեսն իր խորհուրդն ունի, քանզի ծաղիկները խորհրդանշում են գարուն ու վերածնունդը, ինչը Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի ամրության, գեղեցիկ ապագա կերտելու ազնիվ ձգտումների վառ արտահայտությունն է:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո Լենչիցայի մշակույթի տան դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Կոմիտասի անվան Ազգային լարային քառյակի համերգը, որի ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից: Հավելենք միայն, որ միջոցառումը նվիրված է եղել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0