a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լրագրողների նկարների վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոն

Cucahandes

Օգոստոսի  27-ին  Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա լրագրողների գեղանկարչական աշխատանքների՝ «Հինգշաբթի» խորագիրը կրող  բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսին կմասնակցի 12 լրագրող, ովքեր 6 ամիս շարունակ, յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի: Յուրաքանչյուր հինգշաբթի նրանք մի քանի ժամ ստեղծագործել են միասին, անցել վարպետության դասեր: Լրագրողներն ունեցել են հնարավորություն՝ մոտենալու արվեստին և ծանր աշխատանքային օրվանից հետո նաև լիցքաթափվելու:

Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, ուր հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ: Մուղդուսյան արվեստի կենտրոնը շահույթ չի հետապնդում, չունի ֆինանսավորում և գոյատևում է նվիրատվությունների, ինչպես նաև վճարովի հիմունքներով անցկացվող որոշ վարպետության դասերի շնորհիվ: Այդուհանդերձ, Կենտրոնի հիմնական առաքելությունը բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումն է, ինչպես նաև արվեստին առնչվող բոլոր նախաձեռնություններին ընդառաջ գնալը: Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0