a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով անհատական ցուցահանդեսը Երևանում

Osepyan_exhibiiton

Հուլիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսն իրականացվելու է Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության հետ համատեղ:

Լևոն Օսեպյանը ծնվել է 1952 թվականին՝ Երևանում: Տեխնիկական բարձրագույն կրթությունը ստացել է Բաքվում: Ռուսաստանի գրողների միության վարչության, գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Հեղինակել է «Այցելություն երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթան» գրքերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Իսրայելում և այլ երկրներում: Լևոն Օսեպյանի լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Գերմանիա, Կանադա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Իրան, Լեհաստան, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0