a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է գյումրեցի Սահակ Սևադայի նկարների ցուցահանդեսը

սահակ սևադա

Գյումրիում կայացել է  նկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան (Գրիգորյան) անհատական ցուցահանդեսը,որի ընթացքում ներկայացվելէ   164 գեղանկարների եւ գեղարվեստական լուսանկարների  հավաքածուն։

Ինչպես նշում է asparez-ը, արվեստագետը նկատել է` Գյումրիում կա փոփոխություն, սակայն ճարտարապետական  մտածողությունը միասնական չէ:

‹‹Ճիշտ է` շքեղ է կառուցված , բայց անճաշակ, այդպիսի տներ շատ կան, դա նրանից է, որ յուրաքանչյուր գյումրեցի իրեն ճարտարապետ է զգում, կրթություն չունի, բայց  ինքը թելադրում է իր ճարտարապետին եւ այդպես է կառուցվում››:

‹‹Սամվել Սեւադայի մասին խոսելը թե հեշտ է, թե` դժվար. հեշտ է այնքանով, որ շատ բաց մարդ է, հաղորդակցվում է բոլորի հետ: Ոչ մի ծպտյալ թաքություն, ինչ-որ կետեր չկան կենսագրությունում, հանրային մարդ է` բուն իմաստով, գեղանկարչություն, գեղարվեստական լուսանկարչություն հոլովակներ: Անլույս տարիներին էր, որ ‹‹Սեւադա արտ›› ստուդիայի երեխաների նկարների վաճառքի հասույթն ուղղվեց Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցին (նույն այս դպրոցում է սովորել նաեւ Սամվել Սեւադան-հեղ.): Գյումրին Սամվել Սեւադայի հոգու առանցքն է››,-արվեստագետին բնութագրել  է արվեստաբան-լրագրող, գծանկարիչ Լևոն Լաճիկյանը:

Իսկ Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը խոստացել է` երիտասարդական պալատը բացվելուն պես  այնտեղ  են տեղավորվելու Սամվել Սեւադայի ստեղծագործությունները: Արվեստագետի անհատական ցուցահանդեսն այցելուներին Գյումրիում կսպասի մինչեւ նոեմբերի 8-ը` Ռիժկով փողոցի ‹‹Պապոյան›› պատկերասրահում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0