
02/07/2016
|
Կներկայացվի Կարեն Օհանյանի «Ավանգարդից ավանգարդ» շարքը

Հուլիսի 5-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի «Ավանգարդից ավանգարդ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Կարեն Օհանյանը ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, մասնակցել է մոտ 30 ցուցահանդեսների: Զբաղվել է գեղանկարչությամբ և եղել է «Արտ լաբորատորիա» քաղաքական արվեստի խմբի հիմնադիր անդամ, համադրել է գեղանկարչակությունը քաղաքացիական հստակ դիրքորոշման հետ: Այժմ «Ավանգարդից ավանգարդ» շարքը մի նոր էջ է բացում արվեստագետի ստեղծագործական կյանքում:
Հավելենք միայն, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 12-ը: