a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կբացվի Եղիշե Թադևոսյանի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդեսը

middle_71dbccf8a4abeb9b710b91d6ee2f0041

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 4-ին կբացվի «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» խորագրով ցուցահանդեսը` նվիրված նկարչի ծննդյան 145-ամյակին:

Ի դեպ, վերջինիս  ջանքերի շնորհիվ է, որ  հաջողվել է ոչ միայն փրկել և պահպանել  բարձրարժեք նկարներ, այլև նկարիչների կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ արխիվային փաստաթղթեր: Տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ, ծավալուն հավաքածուն ընդգրկում է հայ դասական վարպետների արժեքավոր կտավները:
Վահագն Գրիգորյանն իր հավաքածուում տեղ գտած  Եղիշե Թադևոսյանի բաժնի հիմնական մասը ձեռք է բերվել Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Ցուցահանդեսում ներկայացված է տարբեր տարիներով թվագրվող փոքրածավալ էտյուդներ, 80-ից ավելի ճեպանկար, արժեքավոր նմուշներ նկարչի նամակագրությունից, պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ, յուրօրինակ վիտրաժ:
Դե իսկ ցուցադրության մյուս հատվածն էլ ընդգրկում է Հայաստանի ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող նամակագրական ու կենսագրական հարուստ նյութեր` նոթատետրեր, էտյուդներ, գծապատկերներ, որոնք թանգարանին է կտակել նկարչի կինը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0