a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի նկարիչների միության սրահում տեղի կունենա Արամ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը

hyurasirutyun

Հայաստանի նկարիչների միության սրահում տեղի կունենա նկարիչ Արամ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը:
Ներկայացվելու է շուրջ 60 աշխատանք:

Արամ Դանիելյանի նկարների հիմքում էքսպրեսիոնիզմն է՝ գեղեցիկի, մարդկային փոխհարաբերությունների, բնության, կյանքի և գոյության մասին պատմող աշխատանքներով: Ցուցահանդեսը բացառիկ է իր ոճային, դասական, անկեղծ ու դրական տրամադրությունների ճիշտ և հետաքրքիր համադրմամբ:

Արամ Դանիելյանը ծնվել է 1984թ հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքում, նկարիչ Հրանտ Դանիելյանի ընտանիքում:
1999 թ.-ին գերազանցությամբ ավարտել է գեղարվեստի ուսումնարանը: 2006 թվականից ի վեր միացել է Ռուսաստանի նկարիչների միությոանը և Միջազգային ֆեդերացիայի Նկարիչների միությանը: 2009 թ-ից Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: Իր աշխատանքներից ավելի քան 60-ը գտնվում են են արտերկրում, մասնավոր հավաքածուներում:

Նշենք, որ անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա օգոստոսի 20-ին ժամը 15:00-ին և կտևի 7 օր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0