
04/07/2016
|
«Ավանդույթներից՝ ապագա» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում

Հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա «Ավանդույթներից՝ ապագա» խորագրով ցուցահանդեսը: Այն Հայ դեկորատիվ կիրառական արվեստների և դիզայնի միավորման անդրանիկ ցուցահանդեսն է։
Միավորումը հիմնադրվել է 2014 թ. և անդամակցում է « Դիզայներների միություն միջազգային ասոցիացիա»-ին: Երկու տարիների ընդացքում ՀԿԱԴՄ-ը լայն ճանաչում է ձեռք բերել միջագային խոշոր ցուցահանդեսներում, մրցույթներում և փառատոններում («Գրանի բոլշոգո գորոդա» 2014թ.,«Վեչնոստ» Նեկրոպոլ 2014թ., «Նոն Ստոպ» ժամանակակից դիզայնի ցուցահանդես 2014թ., «Մինգի Տաու» 2014թ., «Տաինստվո սմերտի» Նեկրոպոլ 2015թ., «Տրետիյ պուտ» պլակատի միջազգային ցուցահանդես 2015թ., Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջազգային ցուցահանդես 2015թ. Լիոնում, «Օրանժեվոե նաստրոենիե» 2015թ. միջազգային դիզայներական ցուցահանդես):
Հայ դեկորատիվ կիրառական արվեստների և դիզայնի միավորման անդամները կարճ ժամանակահատվածում արժանացել են ոսկե մեդալների, մրցանակների, դիպլոմների ու պատվոգրերի: Միավորման ստեղծագործողների ծավալուն աշխատանքի շնորհիվ ՀԿԱԴՄ-ը լայն ճանաչում ունի միջազգային ասպարեզում: