a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Լեհաստանի Խելմ քաղաքում

ցեղասպանություն.ագն

Լեհաստանի Խելմ քաղաքում պաշտոնապես բացվեl է Լեհաստանում բնակվող հայ գեղանկարիչ Հովհաննես Ղազարյանի «Վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Հովհաննես Ղազարյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակի տարում բացված ցուցահանդեսը հեղինակը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցել են  Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Խելմի և հարակից բնակավայրերի համայնքների տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, արվեստի, գրականության գործիչներ, հեղինակավոր մտավորականներ, լրագրողներ և այլն:

Ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի` միջոցառումը մեկնարկել է  մեկ րոպե լռությամբ: Դեսպան Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն է  հայտնել Հովհաննես Ղազարյանին նրա ստեղծագործական բազմամյա գործունեության հոբելյանական ցուցահանդեսը իր ժողովրդին և նրա 100-ամյա ողբերգության տարելիցին նվիրելուն: Դեսպան Ղազարյանը շնորհակալությամբ  նշել է, որ լեհ ժողովուրդը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին` հիշեցնելով նաև, որ Լեհաստանի Սեյմը դեռ 2005 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Գեղանկարիչ Հովհաննես Ղազարյանը, իր հերթին, նշել է , որ այս ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրելով, նա փորձել է իր համեստ ավանդը բերել այս տարի ողջ աշխարհում տեղի ունեցած հազարավոր միջոցառումների կազմակերպման և ցեղասպանության Սուրբ նահատակների ոգեկոչման հայրենանվեր և մարդասեր գործին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանում ՀՀ դեսպանությանը ցուցահանդեսի հովանավորության, ինչպես նաև ցուցահանդեսի բացմանը դեսպանի մասնակցության համար:

Լուսանկարը՝  ԱԳՆ-ի կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0