a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես Շիրակում

IMG_9746-450x300

 

ԿԱԶԱ» հիմնադրամի գրասենյակի դահլիճում տեղի է ունեցել  : Ցուցադրվել են Անի, Կարս քաղաքների և միջնադարյան հայ շինարարական արվեսի գլուխգործոցներ Մրենի, Հոռոմոսի, Խծկոնքի, Տեկորի և այլ հուշարձաների 100 տարի առաջ արված լուսանկարները: Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը ներկացացրել է նաև Շիրակի պատմաճարտարապետական հուշարձանների մասին պատմող սլայդ-ցուցադրությունը:

Ավետիք Մելիք-Սարգսյանը ներկայացվել է հայկական մշակութային ժառանգության համառոտ պատմությունը, մեր ճարտարապետության բարձրարժեք կոթողների և մշակույթի հուշարձանների կրած կորուստները, այդ հուշարձանների վիճակը նախկինում ու մեր օրերում: Միջոցառման նպատակը մատաղ սերնդին հայկական ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններին ծանոթացնեն ու մեր մշակութային ժառանգության նկատմամբ սեր և հարգանք սերմանելն է:Ինչպես հաղորդում է hushardzan.am -ը, միջոցառման մասնակիցներին՝ նախապես բաժանվել էին Արևմտյան Հայաստանի հուշարձանների մեկդարյա և նրանց ներկա վիճակի մասին վկայող նյութերով լուսանկարների բուկլետները՝ համեմատելու նպատակով: Վերջում Ավետիք Մելիք-Սարգսյանը դպրոցակաների համար անցկացրել է նաև «Շիրակի ճարտարապետկան դպրոցի» ազդեցությունը՝ «Եվրոպական մշակութային ժառանգության վրա» թեմայով խորագիտակ վիկտորինա-մրցույթ:

«Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես է բացվել նաև Գյումրիի «Մհեր Մկրտչյան թանգարանում»: «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրի շրջանակներում ներկայացվել են Արևմտյան Հայաստանի Անի, Կարս քաղաքների և միջնադարյան այլ հուշարձանների 100 տարի առաջ արված լուսանկարները:

Ցուցադրված մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարներով ներկայացվել է հայկական ճարտարապետության ու մշակույթի հուշարձանների անցած պատմությունը, կրած կորուստներն ու պահպանության ներկա վիճակը:

Լուսանկարը՝ hushardzan.am կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0