a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հոկտեմբերի 7-ին կբացվի Նարեկ Առուշանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

117199af725d70bc4e6186c9aad897c2

Հոկտեմբերի 7-ից մինչև 12-ը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կկայանա գեղանկարիչ Նարեկ Առուշանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Չնայած այն բանի, որ արվեստագետը կյանքից հեռացել է շատ վաղ տարիքում, այնուամենայնիվ, նրա ստեղծագործություններն իրենց վառ անհատականությամբ և գաղափարային մոտեցումներով անխոս կարելի է դասել մեր օրերի լավագույն աշխատանքների շարքին:

Դեռ վաղ հասակից նա Հայաստանում եւ արտերկրում մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել նաեւ անհատական ցուցահանդեսներ։Նարեկն արձակագիր Ալվարդ Պետրոսյանի եւ դերասան Լորենց Առուշանյանի միակ զավակն էր։

Երիտասարդ արվեստագետը մահացել է 2012 թվականին՝  երկարատև հիվանդությունից հետո:

Ցուցահանդեսն իրականանում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

13.08.12-2020narek
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0