a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ասեղնագործության վարպետ Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցահանդեսը Երևանում

Mindiaspora_exhibition

Հուլիսի 26-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվել է Չեխիայից հայրենադարձված նկարիչ, ասեղնագործության վարպետ և ձևավորող Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես է եկել Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Արվեստագետին մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրել է նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ Մարիամ Ղարիբյանն արարել է, հոգևոր սնունդ առել ու ստեղծագործելու պարարտ հող գտել՝ Հայաստան պարբերական այցելությունների ժամանակ: Մարիամն ինքնատիպ արվեստագետ է, ով ունի իր ձեռագիրը և ում անչափ քնքուշ ու նուրբ հոգին արտացոլվում է աշխատանքներում, մասնավորապես՝ Այնթապի ասեղնագործության մեջ:  Վստահ եմ, որ Մարիամի իրական հաջողությունները նոր պիտի թակեն դուռը, և մենք պիտի է՛լ ավելի հպարտանանք ու հիանանք նրանով թե´ որպես նկարչի, թե´ որպես ասեղնագործի, թե´ որպես հագուստների ձևավորողի՝ հայրենիքում և նրա սահմաններից դուրս»:

Մարիամ Ղարիբյանն իր ելույթում երախտագիտության խոսքն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին․ «Ինձ համար այս ցուցահանդեսն ամենակարևորն է, քանի որ կազմակերպվել է հայրենիքում: Համոզված եմ, որ մայր հողն ինձ ուժ է տալու և դեռ ստեղծելու եմ արժեքավոր աշխատանքներ»:

Մարիամի աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայի մի շարք երկրներում  և ԱՄՆ-ում: Չեխիայում բնակվելու տարիներին տեղի հայ համայնքում Մարիամը ակտիվ գործունեություն է ծավալել՝ նկարչություն և ասեղնագործություն դասավանդելով  հայկական շաբաթօրյա դպրոցում:

Երևանում Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցահանդեսը կտևի 10 օր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0