a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել է համահայկական մանկական ցուցահանդեսների նախագիծը

a-1

«Հայոց Մեծ եղեռն.դատապարտում են երեխաները» համահայկական մանկական ցուցահանդեսների կազմակերպման հնգամյա նախագիծը  գործարկվել է «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի կողմից:

Ինչպես հաղորդում է Hayernaysor- ը,ցուցահանդեսներին մասնակցելու են աշխարհի բոլոր մասերում ապրող հայ երեխաները:

2015-2016 թվականներին «Հայոց Մեծ եղեռն. դատապարտում են երեխաները» համահայկական ցուցահանդեսներին մասնակցելու համար  երեխաներին առաջարկվում են հայ ռազմական մշակույթի, հայ գրական արվեստի և հայ կինոարվեստի, հումանիստական գործունեության (հումանիզմի) արժեքների կիրառությամբ  ստեղծված մանկական գունավորման ալբոմներ, որոնցում ներկայացված են հայ ժողովրդի դարավոր պայքարը արտաքին թշնամինների դեմ, մեր պատմության լավագույն էջերը` հայոց ազատագրական շարժումները բոլոր ժամանակներում, հայ ժողովրդի ռազմական պայքարի առաջնորդներն ու  նրանց հերոսական պայքարը, հայոց բանակի ստեղծման պատմական իրադարձությունները, հայ զինվորի կերպարը, հայոց պետականության ձևավորման երկարատև փորձություններն ու պատմական իրադարձությունները:

Մշակութային դատապարտմանն նվիրված բոլոր ցուցահանդեսների ու մշակութային միջոցառումների գլխավոր մասնակիցը հայ երեխաներն են, ինչպես նաև աշխարհում ապրող այլազգի երեխաները, ովքեր մասնակցում են մշակութային դատապարտմանը նվիրված բոլոր միջոցառումներին սեփական հեղինակային աշխատանքներով` հանդես գալով որպես ցուցահանդեսային միջոցառումների լիարժեք կազմակերպիչներ ու գործընկերներ:

Հայ ռազմական մշակույթը ներկայացնող ալբոմների առաջին շարքն ունի «Հայոց սպարապետներ» անվանումը: Հիմնադրամի կողմից 2015-2020 թվականների ընթացքում թողարկվելու են հայ ռազմական մշակույթին նվիրված բազմապիսի ալբոմներ՝ «Վարդան Մամիկոնյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» , որոնցից «Վազգեն Սարգսյան» մանկական գունավորման ալբոմը արդեն թողարկվել է: Այս ալբոմը նվիրված է Արցախյան ազատամարտի ռազմական առաջնորդ և հայոց բանակի հիմնադիր, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին և նրա ընկերներին` մահապարտների հատուկ զորագնդի կամավորներին:

«Վազգեն Սարգսյան» մանկական գունավորման ալբոմը նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների համար: Գունավորելով ալբոմի գծանկարները՝ երեխաները ի մասնակցում են «Հայոց Մեծ եղեռն.դատապարտում են երեխաները» հնգամյա նախագծով կազմակերպվող համահայկական մանկական ցուցահանդեսներին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0