a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մոդեռնից-Պոստմոդեռն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

middle_576f34b153a30899c3baa904014b935b

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 11-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Մոդեռնից-Պոստմոդեռն» խորագրով ցուցահանդեսը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը,  ցուցահանդեսին ներկայացված են Երվանդ Քոչարի, Լևոն Թութունջյանի, Սալվադոր Դալիի, Մինաս Ավետիսյանի, ժամանակակիցներից՝ Արա Ալեքյանի, Համլետ Հովսեփյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Ներսես Մելիքյանի, Նարեկ Ավետիսյանի, Մերի Մունի, Գարիկ Կարապետյանի, Արման Համբարձումյանի, Հարություն Զուլումյանի, Նարինե Զոլյանի աշխատանքները:
Ցուցադրությունը բաղկացած է 8 թեմայից. «Սկիզբ» /Երվանդ Քոչար, Լևոն Թութունջյան, Սալվադոր Դալի/, «Ներկան» /Խաչատուր Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, Արա Հայթայան, Աշոտ Հարությունյան/, «Մեր հողը» /Համլետ Հովսեփյան/, «Քաղաք» /Մերի Մուն/, «Չսերտած դասեր»  /Հարություն Զուլումյան, Նարինե Զոլյան/, «Ադամը դրախտից» /Արա Ալեքյան, Ներսես Մելիքյան/, «Եվաներ» /Թառլոյան եղբայրներ/, «Մինասի աթոռը» /Մինաս Ավետիսյան, Նարեկ Ավետիսյան, Արման Համբարձումյան/:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 24-ը:

Մոդեռն ոճ-ը (ֆրանսերեն moderne – նորագույն, արդիական) 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եվրոպական և ամերիկյան արվեստի ոճական ուղղության անվանումներից մեկն է։ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում այն հայտնի է որպես «Նոր արվեստ» (Art Nouveau), Գերմանիայում՝ «Ցուգենդստիլ» (Jugendstil), Ավստրիայում՝ «Աեցեսսիոնի ոճ» (Sezessionstil), Իտալիայում՝ «Լիբերտի ոճ» (stile Liberty), Իսպանիայում՝ մոդեռնիզմ (modernismo)։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0