a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հնդիկ արվեստագետ Կանտակիշոր Մոհարանայի «Մոլորակը» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը Երևանում

Naregatsi_Art_institute

Հուլիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը կներկայացնի հնդիկ քանդակագործ Կանտակիշոր Մոհարանայի «Մոլորակը» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում է «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսը կազմակերպվում է «Հայ-հնդկական բարեկամություն» հկ -ի 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում և կրում է «5 տարի միասին» խորագիրը:

Կ. Մոհարանան երիտասարդ և արդեն կայացած արվեստագետ է, մասնակցել է 40-ից ավելի ցուցահանդեսների և սիմպոզիումների ամբողջ աշխարհում, արժանացել բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Նրա աշխատանքները  ցացադրվել են Սլովակիայում, Կալիֆորնիայում, Հայաստանում, Հնդկաստանում:

Մոհարանան իր աշխատանքներում անդրադառնում է համամարդկային այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բնության պահպանությունը, հաշմանդամություն ունեցողների լիարժեք ինտեգրումը հասարակություն, բռնությունն ու խաղաղությունը, մարդասիրությունն ու պատասխանատվությունը, կանանց նկատմամբ սոցիալական խտրականության, մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունը, վայրի բնությունը և այլն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0