a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կբացվի Նելլի Ահարոնովայի «Ծաղկաբույլ» խորագիրը կրող 6-րդ անհատական ցուցահանդեսը

Ահարոնովա

Մայիսի 5-ին՝ ժամը 15:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ժողովրդական վարպետ, նկարչուհի Նելլի Ահարոնովայի «Ծաղկաբույլ» խորագիրը կրող 6-րդ անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 13-ը:

Արվեստասեր հանրությանը կներկայացվի վերջին տարիներին` Նելլի Ահարոնովայի 3D ձևաչափով ստեղծած գեղանկարչական 60 աշխատանքները:

Նելլի Ահարոնովան ծնվել է 1948 թվականին, Բաքու քաղաքում: Մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ է: Աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես նաև Լեռնա-մետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Գիտական աշխատանքին զուգընթաց՝  Մուշեղ Իշխանի անվան դպրոցում մանկավարժական գործունեություն է իրականացրել: 1996 թվականից մինչ այժմ աշխատում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիրում՝ որպես փոխտնօրեն:

Նրա կտավները բազմիցս ցուցադրվել են Երևանում և Սան Ֆրանցիսկոյում: Նա նաև գեղարվեստական նկարազարդումներով և մի քանի լեզուներով թարգմանված հեքիաթների գրքերի հեղինակ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0