a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հովհ. Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես Դիլիջանում

Sharambeyan_center

Հովհ. Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝  Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում կայացել է Հովհաննես Շարամբեյանի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

ԻՆչպես հայտնում է կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսին ներկայացված էին նաև ժանեկագործուհի Աղավնի Տոտոսզյանի ստեղծագործությունները:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանը (1926 – 1986) ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17–ին՝ Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «ԽորՎիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ»ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

1947 թ. Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:

1978 թ. հիմնադրել է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը և մինչև 1986 թ. զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979թ. հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհ.Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0