a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շվեդիայում բացվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես

Scone

Շվեդիայի Սկոնե նահանգի Լունդ քաղաքի կաֆեդրալ դպրոցում բացվել է  Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսի: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ տարածած տեղեկատվությունից: Այն կազմակերպվել է  Լունդի կաֆեդրալ դպրոցի, Շվեդիայի ուսուցիչների միության և Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ դասախոսություններով հանդես եկավ Լունդի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք մենագրությունների հեղինակ Կլաս-Յորան Կարլսոնը։ Ցուցահանդեսի բացումը վերապահված է եղել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0