a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

Davit_Hakobyan_exhibition

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է  երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են իր գործունեության ընթացքում արված ամենատարբեր լուսանկարներ։ Աշխատանքների  մի մասը ցուցադրվում էր առաջին անգամ։

Ցուցահանդեսին մասնակցել են բազմաթիվ քաղաքական գործիչներ և արվեստասերներ։ Ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում է մոտ 40 լուսանկար։

«Ամեն լուսանկար մի ճամփորդությունից է: Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում թե Հայաստանի տարածքում, թե այլ երկրներում»,-լրագրողների հետ զրույցում նշել է լուսանկարիչը։

Դավիթ Հակոբյանը 2007-10թթ աշխատել է «Արմենպրես», ապա` «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում` որպես ֆոտոլրագրող: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում: 2010թ-ից աշխատում է որպես ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0