a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պարմայում բացվել է Ցեղասպանության թեմայով ցուցահանդես

preview_5b604817a9e13f8416efc17aec02c7a4

Իտալիայի Պարմա քաղաքի Պիեր-Մարիա Ռոսսի թանգարանում բացվել է ցուցահանդես Հայոց Ցեղասպանության թեմայով։
Ըստ TV Parma-ի՝ ցուցահանդես ներկայացված են գերմանացի հայտնի մարդասեր Արմին Վեգների լուսանկարները, որտեղ պահպանվել են ողբերգության մասին վկայությունները:
Աղբյուրի փոխանցմամբ նա նպատակ ուներ աշխարհին պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Անատոլիայի անապատներում: Ավելի ուշ նա փորձել է կանխել Հիտլերի գործողությունները՝ հրեաների կոտորածի առաջին ալիքից հետո 1933 թվականին նրան ուղղված նամակով։

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցել է նաև Արմին Վեգների որդին՝ Միշա Վեգները, ով ներկայացրել է հոր մասին գիրքը՝  «Նամակ Հիտլերին» վերնագրով։
Ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 2-ը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0