a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» ցուցահանդեսը կնվիրվի մեծանուն ճարտարապետի 90-ամյակին

Jim_Torosyan_exhibition

Մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի 90-ամյակի կապակցությամբ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ ժամը 15:00-ին: Այն բաց կլինի մինչև օգոստոսի 20-ը:

Ճարտարապետության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի և բազմաթիվ այլ կոչումների և պարգևների տեր Ջիմ Թորոսյանը ամենից վեր էր դասում Ճարտարապետ լինելու իր կոչումը: Այսօր էլ նրա անվան ետևում կանգնած են բազմաթիվ շենքեր և հուշարձաններ, որոնցից շատերը վաղուց ի վեր խորհրդանշական են դարձել մեր երկրի համար: Ամբողջ աշխարհով սփռված` ապրում և գործում են նրա կրթած ու դաստիարակած ճարտարապետների բազում սերունդները, որոնց նա կարողացել է ընդմիշտ փոխանցել իր սերը և նվիրվածությունը դեպի այն մեծագույն արվեստը, որին ինքը նվիրված ու հավատարիմ ծառայել էր ողջ կյանքի ընթացքում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0