a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ջուղայի խաչքարերի սպանդը» խորագրով լուսանկարների ցուցահանդես Բելգիայում

Բելգիա-ցուցահանդես

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «RIX» մշակութային կենտրոնում ՈՍՏԱՅՆի անդամ «Նուարդ» հայկական մշակութային միությունը կազմակերպել էր «Ջուղայի խաչքարերի սպանդը» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Շուրջ չորս տասնյակ լուսանկարներն այցելուներին ներկայացվել են  Ջուղայի հայկական խաչքարերի արարումն ու նրանց բարբարոսական ոչնչացման ընթացքը:

Ինչպես տեղեկանում ենք hayernaysor.am-ից, ցուցահանդեսի ընթացքում տարբեր լեզուներով ցուցադրվել է երկու փաստավավերագրական ֆիլմ, որոնք նույնպես այցելուներին իրազեկել են ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքի մասին՝ հանդեպ հայկական պատմական ու մշակութային կոթողների:

Այցելուներին  տրամադրվել են խնդրո առարկա հարցի մասին տեղեկատվական նյութեր:

«Նուարդ» հայկական մշակութային միությունը մտադիր է ցուցահանդեսը կազմակերպել Բելգիայի այլ քաղաքներում և հարևան երկրներում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0