a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարգիս Խաչատուրյան 130-ամյակ. Բացվել է նկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը

sargis

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված նկարչի ծննդյան 130-ամյակին: Այդ մասին հաղորդում է Ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հնդկական ու պարսկական որմնանկարների ընդօրինակություններ: Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի զանազան թանգարաններում, իսկ զգալի մասը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Սարգիս Խաչատուրյանը ծնվել է 1886 թվականին Մալաթիայում: Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ինստիտուտում (1908 – 1911) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912 – 1914)։1915 թվականի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հովհաննես Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»։ 1917 թվականից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը։ Խորհրդային Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակն է։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0