a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության մուտքն անվճար կլինի

Սարգիս Համալբաշյան

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում  շարունակվում է «Հայկական թաղամաս» ցուցադրությունը, որը ներկայացնում է անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունները: Ինչպես տեղեկանում ենք արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջից, հունիսի 10-19-ը ցուցադրության մուտքը լինելու է անվճար։
«Հայկական թաղամաս» ցուցադրությունը, որն ընդգրկում է Սարգիս Համալբաշյանի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, ներկայացնում է «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև արվեստագետի կտավների հայտնի կերպարների նախատիպերի գծանկարների շարք:

«Սարգիս Համալբաշյանի հայացքն ընդգրկուն է, կենդանի, նրա արվեստը բիոլոգիա՝ կենսաբանություն է, այլ ոչ թե ֆիզիկա: Նա տեսնում է մշակույթը, որ աճում է ոչ միայն վերև, այլև տարածվում է հորիզոնական և մխրճվում հողի մեջ»,-  այսպես է բնութագրում արվեստագետին արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը:

Նշենք, որ ՀՀ վաստակավոր նկարիչ Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում: Սարգիս Համալբաշյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում անհատական ցուցադրությունների շրջանակներում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0