a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սուրբ խաչ, Սուրբ երրորդություն, հույսի խորան». ամերիկաբնակ լուսանկարիչը ցուցադրությամբ հանդես կգա Երևանում

ֆոտո

Ս․թ․ սեպտեմբերի  6-ին, ժամը  15.00-ին, «Սուրբ խաչ, Սուրբ երրորդություն, հույսի խորան » խորագրի ներքո Երևանի  «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում  կբացվի ամերիկաբնակ լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանի աշխատանքների ցուցադրությունը։  

Ռոբերտ Կարապետյանը ծնվել է 1936թ․-ին, Երևանում ։ Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցում : Սովորել և ավարտել  է (1960 – 1965թ.) Երևանի գեղարվեստա- թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Աշակերտել է՝ Արմեն Գուլակյանի, Վավիկ Վարդանյանի, Վարդան Աճեմյանի նման ականավոր բեմարվեստի վարպետներին: 1965 – 1993թթ․ աշխատել է Հայկական հեռուստատեսությունում: Տասը տարի անընդմեջ (1973-83թ.) եղել է հեռուստատեսության ստուդիայի ծրագրերի և թողարկման դիրեկցիայի գլխավոր ռեժիսորը : 1983 թ. իր աշխատանքային գործունեությունը շարունակել է  «Երևանը և Երևանցիները» նորաբաց խմբագրությունում:  Ռոբերտ Կարապետյանի երկրորդ մասնագիտությունը լուսանկարչությունն է : 1956թ Երևանի  «Ավանգարդ» երիտասարդական թերթում առաջին անգամ տպագրվեցին նրա լուսանկարները : Աշխատանքային երկար տարիները նրան բերեցին ճանանչման:

Նա, որպես պրոֆեսիոնալ ֆոտո - լրագրող պաշտոնապես աշխատել է « Երեկոյան Երևան» և «Հայրենիքի Ձայն» թերթերում:  1993թ. Ռ.Կարապետյանը մշտական բնակություն է հաստատել Նյու Յորքում : Այժմ նրա հոդվածներն ու լուսանկարային ռեպորտաժները պարբերաբար տպագրվում են ՝ Երևանի, Նյու Յորքի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Կանադայի և Լիբանանի հայկական թերթերում եւ ամսագրերում: 2002թ Երևանում գտնվելու ժամանակ Ռ.Կարապետյանը գրականության և արվեստի պետական թանգարանին նվիրեց իր նկարահանած ժապավենների ամբողջ արխիվը՝ արժանանալով թանգարանի տնօրինության շնորհակալագրին:  

Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև  սեպտեմբերի  8-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0