a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստեփանակերտում բացվել է Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը

170915LavrentGhalayanCucahandes(1)

Այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է  նկարիչ,  քանդակագործ Լավրենտ Ղալայանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:  ԼՂՀ ժողովրդական արտիստն արդեն 4-րդ անգամ է Ստեփանակերտում ներկայանում անհատական ցուցահանդեսով: Ղալայանի ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Երևանում, Բաքվում: Ստեղծագործում է գրաֆիկայի, գեղանկարի, քանդակագործության և այլ բնագավառներում:

Նշենք, որ Ստեփանակերտի պատկերասրահում կայացած ցուցահանդեսի բացմանը  ներկա է եղել նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Այդ մասին տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական կայքէջից: ԼՂՀ առաջնորդը   կարեւորել է նման միջոցառումների անցկացումը` երկրում  արվեստի զարգացման եւ Արցախի մշակույթն արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից:

Լուսանկարը՝ ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայքէջի

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0