a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է Արցախյան հերոսամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը

cucahandes

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունեցել գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի ցուցահանդեսի բացումը: Արցախյան հերոսամարտի մասնակցի  ցուցահանդեսը, որը  կրում է «Այս աշխարհի իմ անկյունը»,  արվեստասեր հանրության համար բաց կլինի մինչև հուլիսի 21-ը:

Ցուցահանդեսը բացվել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի աղոթքով և օրհնությամբ:

-Սա ոչ միայն գեղագիտական հաճույք ու հոգու անդորր պարգևող կտավների ցուցադրություն էր, այլև տարիներ շարունակ փայփայած երազանքի իրականացում, հայրենիքի տարբեր անկյուններից ու արտերկրից օգնության ձեռք մեկնած անձանց արթուն խղճի ու մտքի առկայություն, ինչպես նաև հիշեցում, որ մեր կողքին ապրող, մեզ համար կյանքի ու մահու կռիվ տված, ինչպես նաև համեստորեն ստեղծագործող, արարող մարդկանց պետք է գնահատել,-նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը Վահրամ Միքայելյանին շնորհվել է  Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պատվոգիր և «Անդրանիկ Օզանյան» ոսկե մեդալ, ինչպես նաև բժշկական օգնություն ստանալու հնարավորություն:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0