a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

Vahram_Mikaelyan_exhibition

Հուլիսի 14-ին` ժամը 14:00-ին Հովհ. Շարամբեյանի անվանժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա նկարիչ Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ինչպես հայտնում է կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսը կկրի «Այս աշխարհի իմ անկյունը» խորագիրը։

Ցուցահանդեսն արվեստասերների համար բաց կլինի մինչ հուլիսի 21-ը:

Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965թ-ին՝ Վայոց Ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի Պրոֆ. ուսումնարանում և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում:

1987թ. Վայքի Մշակույթի տանը բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: 1988թ. միացել է պայքարի ելած հայորդիներին, մասնակցել նստացույցերին, այնուհետև օգնության շտապել երկրաշարժից տուժածներին: 1989թ. աշխատանքի է անցել Վայքի Մշակույթի տանը, հիմնել նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել թիվ 2 դպրոցում: 1991թ. Նկարիչների միության նախագահ Արա Շիրազի կողմից Վայք քաղաքում արվեստանոց է նվեր ստացել:
1992 թ. Վահրամ Միքայելյանը, Վայքի կամավոր ջոկատի հետ, մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին, ծանր վիրավորվել և զրկվել է իր աջ ձեռքից, բայց, միևնույն է, շարունակել է նկարել։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0