a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վան Խաչատուրի 90-ամյակը կնշվի «Գույն, ձև, ճարտարապետություն» խորագրով ցուցահանդեսով

Van_Khachatur_Exhibition

Oգոստոսի 22-ին` ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների մությունում կբացվի «Գույն, ձև, ճարտարապետություն»  խորագրով  ցուցահանդեսը՝ նվիրված նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրի 90-ամյակին: Այն կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և կգործի մինչև օգոստոսի 30-ը:

Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին՝ Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի և որմնանկարների:

Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ Վանիկ Խաչատրյանը 2011 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:

Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջև դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից գեղանկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0