a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցուցադրություն՝ Մատենադարանում

matenada8an

 

2014 թվականի սեպտեմբերին Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայում բնակվող Սևրուգյանների ժառանգորդ Էմանուել Սևրուգյանի հետ, որի համաձայն էլ  միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի լուսանկարչական ու գեղանկարչական շուրջ 100 աշխատանք նվիրաբերվել է Մատենադարանին,որտեղ էլ կայացել է  այդ նկարների անդրանիկ ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է hayernaysor-ը,Մատենադարանը հարստացել է  բացառիկ արժեք ներկայացնող արվեստի գործերով՝ իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի լուսանկարչական ու գեղանկարչական աշխատանքներով, որոնք նրանց ժառանգորդ  գերմանաբնակ Էմանուել Սևրուգյանը նվիրաբերել  է հայկական հին ձեռագրերի պահոց Մատենադարանին:

Աշխարհի հեղինակավոր թանգարաններում են պահվում այս արվեստագետների  նկարները, սակայն Հայաստանում նրանց նկարների ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին  անգամ: Դեռևս 2005 թվականին է եղել նվիրատվության մտադրությունը, երբ  նախնիների  հայ լինելու փաստը  հաստատելու համար առաջին անգամ ժամանել է  Հայաստան, սակայն  տարբեր  մշակութային օջախների են  դիմել ու մերժվել:

«Իմ փափագն էր, որ այն նկարները, որոնց մի ման իմ մոտ էր, ներկայացվեր Հայաստանում, որովհետև այստեղ չկար ոչինչ, իսկ արտասահմանում շատ են  նրանց նկարները: Այդ պատճառով ես որոշեցի, որ տեղափոխվի Մատենադարան»,- նշել է Էմանուել Սևրուգյանը :

Գեղանկարիչ Անդրե Սևրուգյանը պարսկական կերպարվեստում նորարարություն ներմուծած նկարիչների սերնդին է պատկանում: Նրա նկարների թեմաները հիմնականում վերցված են միջնադարյան հռչակավոր պարսիկ բանաստեղծներ՝ Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի, Բաբա Թահերի, ինչպես նաև հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, որոնցից մի քանիսն էլ ընդգրկված են Մատենադարանին նվիրաբերած նկարներում:

Պալատական լուսանկարիչ Անթուան խան  Սևրուգինն իր դիմանկարների համար  դարձել է  Նաս եր էլ Դին շահի անձնական լուսանկարիչը և նույնիսկ հարեմից ունի լուսանկարներ: Հարուստ և շքեղ ցուցադրությունների բացման առթիվ շնորհավորեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ու Մատենադարանին նվիրաբերած արժեքավոր նյութի համար Էմանուել Սևրուգյանին պարգևատրեց Մեսրոպ Մաշտոցի անվան հուշամեդալով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0