a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցուցադրություն՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին

հուշարձան

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ, արգելոց-թանգարանի տարածքում, կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է hushardzan.am-ը, ներկայացվել են յուղաներկ ու գոբելեն աշխատանքներ, քանդակներ, փայտարվեստի նմուշներ: Դրանք գեղարվեստի դպրոցի սաների այն աշխատանքներն են, որոնք տարվա ընթացքում ստեղծվել են արգելոց-թանգարանում: Պատանիների ստեղծագործություններում ոչ միայն գունեղ բնապատկերներ են եղել, այլև` Գառնու տաճարը: Պատրաստի աշխատանքները ցուցադրելուց բացի, գեղարվեստի դպրոցի սաները նաև ստղծագործել են տեղում: Ցուցադրությունը դիտած ճապոնացի և ֆրանսիացի զբոսաշրջիկների բարձր գնահատականն ավելի է ոգևորել պատանիներին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությանը ներկա են եղել նաև գեղարվեստի դպրոցի տնօրեն Ռ. Բաբայանը, մանկավարժներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0