a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Փայտարվեստի թանգարանում բացվել է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես

Museum_of_woodart

Փայտարվեստի թանգարանում բացվել է ժողովրդական արվեստի ականավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ցուցահադրությունը կրում է «Ակունքը չի սխալվում» խորագիրը։

Ցուցահանդեսում ներկայացված են 18-19-րդ դարերում հայկական կենցաղում կիրառված շուրջ 40 փայտե առարկաներ, այդ թվում՝ նռան պատկերով բացառիկ գդալնոց, խաչի պատկերով, երկկողմանի փորագրությամբ գաթանախշիչ, տարբեր չափերի հմայիլներ (դաղդղան), գդալներ, շերեփներ, որոնք Հ. Շարամբեյանը ժամանակին տրամադրել է փայտարվեստի թանգարանին: Նշված հավաքածուի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է Թանգարանի հնագույն մշակույթի բաժինը:
Փայտարվեստը հայ ավանդական մշակույթի առանձնահատուկ դրսևորումներից և հոգևոր-բարոյական արժեքների պահպանման հնագույն ձևերից մեկն է, իսկ փայտյա առարկաները մշտապես եղել են ազգային գեղարվեստական մտածելակերպի պլաստիկ արտահայտչամիջոցներ, որոնք բոլոր ժամանակներում մոտ ու հարազատ են հայ մարդուն:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0