a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«100 դուռն» իր դռները կբացի դեկտեմբերի 29-ին

12342574_10208026383560025_2473505163325266477_n

Ռեժիսոր Խաչիկ Եղոյանի «100 դուռ» նախագիծը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Ողջ տարվա ընթացքում ՀՀ, ԼՂՀ տարածքում, ինչպես նաև Ջավախքում ու Արևմտյան Հայաստանում  կատարված լուսանկարների արդյունքում  հավաքագրվել է  թվով 100 այդպիսի նկար, որոնք էլ կցուցադրվեն ցուցադրությանը:
Կազմակերպիչների խոսքով՝ “հենց մեր նախագծով կեզրափակենք տարին,բայց չենք եզրափակի երբեք,մեր ԱՐԴԱՐ պահանջն ու զղջման,ընդունման և հատուցման հասնելու ձգտումը”:
Իր տեսակով յուրորինակ այս նախագծի լուսանկարների ցուցադրությունը կկայանա դեկտեմբերի 29-ին,ժամը 16.00-ին՝  Նկարիչների միության ցուցասրահում:

Ի դեպ, լրատվամիջոցներին տրված հարցազրույցներից մեկում ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշել է, որ – “100 դուռ` 100 աղոթք” ֆոտոնախագծի գաղափարը ծագել է 2012 թվականին, երբ բջջային հեռախոսով ֆոտոխցիկով լուսանկարել էր  Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դուռը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0