a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սևան քաղաքում բացվել է «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը

100-door-photo

Օգոստոսի 5-ին Սեւանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում բացվել է «100 դուռ» անունը կրող ցուցադրությունը: Ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի եւ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի համատեղ ջանքերով ստեղծված ցուցահանդեսի բացմանը Սևան քաղաքում ներկա են եղել մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիների մասնակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացվել է նաև 100 դուռ լուսանկարչական ցուցահանդեսի մասին պատմող տեսանյութը:

Նախագծի հեղինակները նկարահանումները կատարել են Հայոց մեծ եղեռնի մասին տարբեր լեզուներով գրությամբ շապիկներով՝ այդ կերպ գրավելով օտարերկրացիների ուշադրությունը: Նկարահանումներին աջակցել է Կոնդի Սուրբ Հովհհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շմավոն քահանան: 100 եկեղեցիների դռները պատկերող նկարների շարքում են նաեւ Գեղարքունիքի մարզի 8 եկեղեցիների դռները:

Հավելենք միայն, որ ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ցուցահանդեսը Սևան քաղաքում բաց կլինի մեկ ամիս:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0