
24/11/2015
|
Թուրքական ընկերությունը գնել է Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը

Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը: Ի դեպ, այս ընկերությունը Թուրքիայի երեք խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որ ներգրավված է մեդիայի, զբոսաշրջության, սպասարկման, նորաձևության և այլ ոլորտներում: Այդ մասին տեղեկացնում է Արևելք պարբերականը՝ հղում անելով թուրքական զլմ-ներին : Ըստ աղբյուրի՝ կնքվել է պայմանագիր` ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, ըստ որի ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին: Նշվում է, որ Արա Գյուլերը հանդիսանալու է մի ընկերության բաժնետերերից, որը պատրաստվում է առաջիկայում թվայնացնել և կոմերցիոն նպատակներով օգտագործել հանրահռչակ լուսանկարչի աշխատանքները:
20-րդ դարի խոշոր լուսանկարիչներից մեկը՝ Արա Գյուլերը, լուսանկարչության պատմության մեջ նա մտել է «Ստամբուլի աչք» անունով: