a
b
c
d
Фонд Развития Армянской Культуры, Науки и Образования

Թուրքիայի դպրոցներում 4-րդ դասարանցիները կծանոթանան նաև հայկական հեքիաթների հետ

lataa-turkokulu

Թուրքիայի կրթության նախարարության որոշմամբ`  4-րդ դասարանում պարտադիր ուսուցանվող «մարդու իրավունքներ, քաղաքացիություն և ժողովրդավարություն» առարկան կդասավանդվի նոր մեթոդով:

Թուրքական «Milliyet» թերթի հաղորդմամբ` թուրքիայի կրթության նախարարությունը նոր որոշում է կայացրել, համաձայն որի  հրատարակվել է դասագիրք, որտեղ ընդգրկված են   թուրքական, քրդական և  հայկական ժողովրդական հեքիաթները: Այդ մասին հաղորդում է Էրմենիհաբեր գործկալությունը: Այս  նորարար մեթոդի էությունն այն է, որ տվյալ առարկան երեխաներին կներկայացվի հեքիաթների միջոցով: Ի դեպ, մեթեդի հեղինակն էլ  գերմանաբնակ թուրք գրող Յուջել Ֆեյզիօղլուն է, ում կարծիքով երեխաները, որոնք մեծանում են Գրիմ եղբայրների, Շառլ Պիեռոյի, Անդերսոնի հեքիաթներով, ցանկալի է, որ տեղեկացված լինեն նաև հարևան երկրների, ազգերի մշակութային կյանքից:

Այս նոր մեթոդը կկիրառվի 4-րդ դասարանում պարտադիր ուսուցանվող «մարդու իրավունքներ, քաղաքացիություն և ժողովրդավարություն» առարկայի շրջանակներում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այդ գրքում հայերի մասին գրված է. «Հայերի պատմությունը գալիս է մ.թ.ա ժամանակներից: Սելջուկների, Օսմանյան կայսրության, աքքոյունլուների ժամանակներից ի վեր միշտ հայերի հետ միասին ենք ապրել՝ 1000 թվականից սկսած: Մեր երկրում էլ որոշ թվով հայ հայրենակիցներ կան: Հայերը մի ժողովուրդ են, որը մեծ ներդրում է ունեցել մեր մշակույթի մեջ՝ ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի և այլ բնագավառներում»:

 

Предстоящие мероприятия

На данный момент нет предстоящих событий.

Проекты